ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարգադրել է արձանագրություն ստորագրել ԱՊՀ երկրների տարածքում հասարակական տրանսպորտով Հայրենական մեծ պատերազմի վետերանների անվճար երթեւեկության մասին: ՌԴ կառավարության կայքէջի լրատվության համաձայն` Պուտինը կարգադրություն է ստորագրել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների, ինչպես նաեւ՝ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթեւեկության իրավունքի փոխադարձ ճանաչման 1993թ. մարտի 12-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրություն ստորագրելու մասին: Հիշեցնենք, որ ԱՊՀ բոլոր երկրների հասարակական տրանսպորտով պատերազմի վետերանների անվճար երթեւեկությունն ապահովելու որոշումն ընդունվել էր Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մայիսի 23-ին Մինսկում կայացած հանդիպմանը: ԱՊՀ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը: