Ջրահեղձ է եղել

29/05/2008

Մայիսի 24-ին` ժամը 15:10-ին, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի մոտակա ջրամբարում ջրահեղձվել է նույն գյուղի բնակիչ 11-ամյա Մարինե Գրիգորյանը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` մինչ փրկարարների ժամանելը Ոստիկանության աշխատակիցները Մ. Գրիգորյանի դին դուրս են բերել ջրամբարից: