Երեւանի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում` «Արման Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում, մայիսի 24-ին` ժամը 11:00-ի սահմաններում, բեռնատար ավտոմեքենայի թափքում շրջվել է ապակու բեռնարկղ, որի տակ մնացել են երկու բանվոր: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` փրկարարները բեռնարկղի տակից դուրս են բերել բանվորներ Ա. Պոկեյանին եւ Մ. Հակոբյանին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ստանալով առաջին բուժօգնություն` տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: