Պատահարներ

29/05/2008

Սյունիքի մարզի Որոտան-Բանավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին մայիսի 25-ին` ժամը 16:10-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` «ՎԱԶ-2121» մակնիշի 440 ՏՍ 51 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հարակից բետոնե հենապատին, ինչի հետեւանքով վարորդ, 1980թ. ծնված Արարատ Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր, 1980թ. ծնված Հովհաննես Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Մայիսի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի 62 ԼՍ 346 պետհամարանիշով եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 08 ՕՍ 337 պետհամարանիշով ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւոր, 1961թ. ծնված Աշոտ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղեւորները, ինչպես նաեւ՝ «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ երկու ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: