Չորրորդ տեղում

29/05/2008

«Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել երկրորդ անգամ մրցույթին մասնակցող, Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը: Քվեարկության առաջին փուլում առաջին տեղի համար պայքարն ընթացել է Ռուսաստանի եւ Հունաստանի, իսկ վերջում` Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Վերջնական արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան, երրորդը` Հունաստանը: Ամենաբարձր` 12 միավոր, Հայաստանը ստացել է Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Իսկ Հայաստանից 8, 10, 12 միավորներ ստացել են Հունաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը: