Ինչպե՞ս պատահեց, որ այսօր մեկուսարաններում են մարդիկ, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի քիչ ագրեսիվ են եղել, քան ՕԵԿ ներկայացուցիչները, հատկապես՝ Հեղինե Բիշարյանը, ով նույնիսկ հակաիշխանական հայտարարություն էր կարդացել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Հ.Բիշարյանն ասաց: «Նախ՝ ես ագրեսիվ չեմ եղել: Եթե դուք հետեւել եք, ես մշտապես խոսել եմ այն թերությունների, խնդիրների մասին, որոնք եղել են մեր երկրում: Ես չեմ դադարել այդ մասին խոսելուց: Ես Ազգային ժողովում հիմա էլ խոսում եմ այդ հարցերի մասին»: Իսկ կոալիցիային մաս կազմելուց արդյո՞ք ՕԵԿ-ը փորձել է պարզել իր վարկանիշը, արդյո՞ք Ա.Բաղդասարյանի ընտրողները շարունակում են նրան եւ իր կուսակցությանը հավատարիմ մնալ: «Այո, կատարվել է: Ավելին, երբ 2003թ. ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, դարձյալ ավելի շատ ձայներ ուներ»,- հարցրին ուղղակի չպատասխանեց Հ.Բիշարյանը: