Հունիսին Լոնդոնում տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հերթական հանդիպումը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է բրիտանական «Լինքս» ոչ կառավարական կազմակերպությանն առընթեր Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության ղեկավար Դենիս Սամուտը: Հիշեցնենք, որ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը ստեղծվել է երեք երկրների խորհրդարանների կողմից 2003թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, որի նպատակն Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ կարծիքների փոխանակմանն ու երկխոսության զարգացմանն օժանդակելն է: