Գտեք ձեր տեղը

25/05/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հանրապետության շրջանավարտներին` Վերջին զանգի կապակցությամբ: «Վերջին զանգը հիշարժան իրադարձություն է, նրա ղողանջը նոր սկիզբ է ազդարարում յուրաքանչյուրիդ կյանքում: Այսօր դուք ավարտում եք դպրոցը եւ կանգնած եք բախտորոշ ընտրության շեմին: Շատերդ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում անել, մյուսները պետք է հստակեցնեն, թե որ ոլորտում են ունակ իրականացնելու իրենց ձգտումներն ու կոչումը: Ձեզ վիճակված են նորանոր բացահայտումներ ու ձեռքբերումներ: Կարեւոր է, որ դուք գտնեք ձեր տեղը մեր երկրում, որ ձեր հասակակիցն է, դառնաք պահանջված ու որակյալ մասնագետներ, լինեք Հայաստանի արժանավոր քաղաքացիներ: Մեր հայրենիքն ունի այդպիսի մարդկանց կարիքը»,- ասված է ուղերձում: