Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեն զեկույց է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որը պատրաստել է հոլանդական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռիա Օոմեն Ռույտենը: Ըստ «Թյուրքիե» թերթի` զեկույցում Անկարային կոչ է արվում արագացնել երկրում բարեփոխումների անցկացումը՝ ժողովրդավարական սկզբունքների հաշվառմամբ: Նշվել է, որ Եվրախորհրդարանի առանձնակի անհանգստությունն է հարուցել մայիսի 1-ի ցույցերը ցրելու ժամանակ ուժի կիրառումը: Զեկույցում ասված է նաեւ, որ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հնարավոր փակման գործընթացը պետք է իրականացվի եվրոպական արժեքների հաշվառմամբ: