Կհանդիպեն Վարշավայում

22/05/2005

Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ Անկարայում կազմակերպված
հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել
է, որ մայիսի 16-17-ին Վարշավայում՝ Եվրախորհրդի անդամ պետությունների
ղեկավարների գագաթաժողովի օրերին սպասվում է Ռ. Թ. Էրդողանի եւ ՀՀ նախագահ
Ռ. Քոչարյանի հանդիպումը: Գյուլը հայտարարել է նաեւ, թե հայ-թուրքական
հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է հայկական սփյուռքը:
«Հայկական սփյուռքը չի ցանկանում, որ երկու երկրների միջեւ
հարաբերությունները զարգանան, եւ միջամտելու սխալ քաղաքականություն է
վարում: Չնայած դրան, թուրքական կողմը դրական է վերաբերվում Քոչարյանի
հղած նամակին: Մոսկվայում Քոչարյանն ու Էրդողանը իրար ձեռք սեղմեցին:
Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Վարշավայում»,- ասել է Ա. Գյուլը: