Երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները վաղ առավոտից անցել են լարված մթնոլորտում: Բանն այն է, որ ըստ «Իմեդի» ռադիոընկերության` Վրաստանի Օբուչի գյուղում առավոտյան հրազենից սպանել են ընդդիմության ակտիվ մասնակից Գեորգի Կացիյային: Նրան սպանել են ընտրատեղամաս գնալու ճանապարհին: Ոստիկանությունն այժմ գործի առիթով հետաքննություն է վարում: