Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու, այն է` զանգվածային անկարգությունների մասնակիցներին շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես՝ բենզին բաժանելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գնել Թովմասյանը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` շշալցված բենզինն օգտագործվել է Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ավտոմեքենաներ հրկիզելու, անկարգություններ կատարելու, ինչպես նաեւ՝ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: