Երեկ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել եւ թոշակի է ուղարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Տարոն Բաղդասարյանը: Վերջինս հանրությանը հայտնի է դարձել հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ղեկավարում էր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող ակցիաները: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Հովիկ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից` նշանակվելով Երեւանի Ոստիկանության բաժնի պետ: Նրա փոխարեն նշանակվել է Ոստիկանության մայոր Գագիկ Գաբրիելյանը, որը նույն բաժնում քրեական հետախուզության բաժնի (ՔՀԲ) պետն էր: Նույն համայնքի Ոստիկանության ՔՀԲ բաժնի պետ է նշանակվել կապիտան Կարեն Հովհաննիսյանը: