ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ո՞վ էր մեղավոր, որ մարտի 1-ին իրավապահները կրակեցին ժողովրդի վրա, պատասխանել է. «Է, եթե իմ վրա էլ գային, ես էլ զենք կկիրառեի, ո՞վ կկանգնի, որ գան իր գլուխը մորթեն»: Նա նաեւ հավելել է. «Ինձ համար անընդունելի է իշխանության անպատրաստվածությունը, որը եթե պատրաստ լիներ, կարող էին այդ դեպքերը չպատահել»: