Հանձնում են

23/05/2008

Մարզերում շարունակվում է զենք-զինամթերքն իրավապահ մարմիններին կամավոր հանձնելու գործընթացը: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մայիսի 20-ին Ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 1964թ. ծնված Նշան Հ.-ն եւ հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 54 փամփուշտ ու հայտարարել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն էլ այն ձեռք է բերել Երասխավանի պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը Ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողել Խ. Աբովյանի հուշարձանի մոտ: Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ 32 տրամաչափի 18 փամփուշտ: