«Վոլվոն»` ընդդեմ բնության

23/05/2008

Մայիսի 16-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շուռ է եկել եւ ընկել Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված է եղել լուծվող սոդայով: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, բեռնատարի ողջ պարունակությունը թափվել է Արփա գետը: Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության իրականացրած տեղազննությամբ պարզվել է, որ վթարի հետեւանքով սատկել է 700 հատ կարմրախայտ եւ մոտ 7000 հատ մանր ու միջին չափի այլ ձկնատեսակներ: Տեսչության կողմից կազմվել է արձանագրություն, հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, որը կազմել է շուրջ 11 մլն դրամ: Նյութերն ուղարկվել են Վայքի մարզային Ոստիկանություն, հարուցվել է քր.գործ: