Հերթական ռեկորդը

23/05/2008

Երեկ միջազգային ապրանքային սակարաններում նավթի գինն առաջին անգամ գերազանցել է 130 դոլարը՝ մեկ բարելի դիմաց: Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 բարել նավթի գինը հասել է 130,47 դոլարի: Վերլուծաբանների գնահատմամբ՝ նավթի գների հերթական բարձրացման պատճառը դոլարի թուլացումն է եւ միջազգային շուկայում դրսեւորվող այն անհանգստությունը, որ արդյունահանողները չեն բավարարի «սեւ ոսկու» պահանջարկը: