Ծեծել է ոստիկանի

22/05/2008

Մոտ երեք օր առաջ ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի սպա Դավիթ Ղազարյանը: Մեր տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Կատարվածի վերաբերյալ Մ. Գուլոյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, քանի որ նա երեկ ողջ օրվա ընթացքում անհասանելի է եղել: