Վերջին հորիզոնականում

22/05/2008

Սոֆիայում ավարտված «Մտել-Մատերս-2008» շախմատային մրցաշարի արդյունքներով՝ հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը չինացի Բու Հիանցզիի հետ բաժանել է վերջին հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղացել է Բու Հիանցզիի հետ, որին հաղթելու դեպքում կհեռանար վերջին հորիզոնականից, սակայն այս պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Անցկացրած 10 պարտիաներում Արոնյանը վաստակել է ընդամենը 3 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Հիանցզին, եւ այս շախմատիստները բաժանել են 5-6-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` վաստակելով 8 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է բուլղարացի Վեսելին Տոպալովը` 6.5 միավորով: