Չեն վստահում խորհրդարանին

22/05/2008

Վրաստանի խորհրդարանը մեծ վստահություն չի վայելում երկրի բնակչության շրջանում, իսկ ընտրողների մեծամասնությունը երբեք չի դիմել իր մեծամասնական պատգամավորին, եւ նույնիսկ չգիտի՝ ով է նա: Այդ մասին վկայում են «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: 1538 հարցվածների 32,2 տոկոսը վստահում է Վրաստանի ժողովրդական պաշտպանին, 24,4 տոկոսը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ավելի պակաս վստահություն են վայելում խորհրդարանը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը. ասել է կազմակերպության ներկայացուցիչ Նինա Խատիսկացին: «Հարցման ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցների երկու երրորդի կարծիքով՝ խորհրդարանականներն ակտիվություն են ցուցաբերում միայն նախընտրական ժամանակաշրջանում, իսկ այնուհետեւ զբաղվում են իրենց գործերով»,- հավելել է նա: