Երեք տարվա ընթացքում Կորեան մտադիր է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Այդ մասին երեկ հայտարարել է Կորեայի առեւտրի խրախուսման գործակալության փոխնախագահ Կյունգսուն Մինը: «2007 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտավորապես 30 մլն դոլար էր, այժմ այն հասցվել է 465 մլն դոլարի, ընդ որում՝ դրա մեծ մասը բաժին է ընկնում Կորեայի ներմուծմանը»,- նշել է նա: Մինն ասել է, որ ներկայում Կորեայում զարգացած են այնպիսի ոլորտներ, ինչպիսին են՝ մեքենաշինությունը եւ նավաշինությունը, եւ Կորեան «պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել նաեւ այդ ոլորտներում»: