Երեկ ՀՀ ԱԺ-ի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել մարտի 1-ի իրադարձություններից հետո անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների մի խումբ ընտրողներ, որոնք նամակով դիմել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Այսօր կալանավորված են մեր կողմից ընտրված պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը, իսկ Խաչատուր Սուքիասյանը ստիպված է թաքնվել: Արդյունքում մենք զրկված ենք խորհրդարանում մեր ձայնն ունենալու սահմանադրական իրավունքից»: Ցուցարարները պահանջել են դադարեցնել պատգամավորների նկատմամբ անհիմն հետապնդումները, վերականգնել նրանց բարի անունն ու արժանապատվությունը: