Վրացական ինքնաթիռներ

22/05/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Թբիլավիամշենի» բաժնետիրական ընկերության աշխատողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա տարիներին Վրաստանը կսկսի ինքնաթիռներ արտահանել: «Եթե մինչեւ 2005 թվականը Վրաստանից հիմնականում մետաղի ջարդոն էին արտահանում, ապա այժմ նա մեծ ցատկ է կատարել եւ առաջիկա տարիներին ինքնաթիռներ է արտահանելու, որոնք մշակվել են վրացի հանճարեղ ինժեներների կողմից»,- ասել է Սահակաշվիլին: