Երեկ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը կմասնակցի Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող` ներընտանեկան բռնության հարցերով համաժողովին: