Առաջին եռյակում

18/05/2008

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն բրիտանացի եւ սերբ բուքմեյքերների կողմից ընդգրկվել է առաջատարների եռյակում:

Բրիտանական «Ուիլյամ Հիլլ» բուքմեյքերական գրասենյակը առաջատար է համարում ռուսաստանցի Դիմա Բիլանին՝ 3 գործակցով: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Սիրուշոն եւ սերբ Ելենա Տոմաշեւիչը՝ 5-ական գործակցով: Նույնն են սերբ բուքմեյքերների դրույքները՝ այն տարբերությամբ, որ Դիմա Բիլանի գործակիցն է՝ 4,5, իսկ Սիրուշոյինը եւ Տոմաշեւիչինը՝ 6-ական: Նշենք, որ մրցույթը կայանալու է հաջորդ շաբաթ Բելգրադում: