Ասա դու ինձ, Մարի

16/05/2008

Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին եւ կարծիքներին առնչվող հարցերին: «Կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը համալրի այս թափուր դիվանագիտական պաշտոնը ՀՀ-ում: Սակայն մինչ նա կհաստատվի Սենատի կողմից, իմ ընտրողների եւ ինձ համար անչափ կարեւոր է իմանալ նրա կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասել է նա: Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006թ.: