Լուրջ դերակատարություն՝ ընտրությունների միջոցով

16/05/2008

«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում թե՛ անձամբ իր, թե՛ իրեն սատարող ուժերի համար` այդ գործունեության ծավալման ընթացքում ուշադրությունը սեւեռելով ընտրությունների վրա»,- «Ազատություն»

ռ/կ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա նաեւ ընդգծել է, որ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը իր հետագա բոլոր գործողություններն իրականացնելու է օրենքի շրջանակներում: «Իշխանավորների մի մասի մոտ մտավախություն կա, որ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներով անօրինական փողոցային ակցիաներ կնախաձեռնի: Իմ տպավորությամբ, սակայն, Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները մտադիր են քաղաքական գործունեությունը ծավալել օրենքի շրջանակներում»,- ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը մայիսի

2-ին համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ունեցած ելույթում հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, եւ, որ իր գլխավորած շարժումը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում: