Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ռուս մարզիկ, աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի միջեւ մայիսի 16-ին: Մրցույթը կշահի այն կազմակերպությունը, որն ավելի մեծ գումար կառաջարկի: Հայտի արժեքը 25.000 դոլար է, աշխարհի չեմպիոնը կստանա մրցամարտի դրամական ֆոնդի 75 տոկոսը, հավակնորդը՝ 25 տոկոսը: Հիշեցնենք, որ նախապես այս մրցամարտը նախատեսվում էր անցկացնել օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, բայց մրցակից կողմերը վերջնական համաձայնության չեկան, եւ պահանջվեց հատուկ մրցույթ հայտարարել: