Գնդակոծել են

15/05/2008

Երեկ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` գնդակոծության հետեւանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված` 1957թ.), որին հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել ժամը 12:40-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջեւանի քաղաքային հիվանդանոց, որտեղ եւ վիրահատվել է: Նրա վիճակը միջին ծանրության է: