Հնարավոր հանդիպում

15/05/2008

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա հունիսին: «Մենք որոշեցինք, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Ամենայն հավանականությամբ հունիսին հանդիպում կանցկացվի նախագահների մակարդակով: Ընտրվել է ՀՀ նոր նախագահ: ՀՀ նոր իշխանության հետ հանդիպմանը պարզ կդառնա, թե նա համաձա՞յն է արդյոք խաղաղությանը»,- նշել է Մամեդյարովը` հավելելով, թե ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ մայիսի 6-ին Ստրասբուրգում կայացած հանդիպման ընթացքում ինքը «մեկ անգամ եւս հայտարարեց Ադրբեջանի դիրքորոշման մասին, ըստ որի, ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: