ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Սուխումում հայտարարել է, թե վրաց-աբխազական հակամարտության քաղաքական ու ռազմական լարվածության մակարդակը շատ բարձր է, սակայն, ըստ նրա` այն «չի կարող ռազմական լուծում ունենալ»: Բրայզայի հավաստմամբ` «առաջընթաց ուղին անցնում է միայն բանակցությունների միջոցով, որոնք պետք է տեղի ունենան փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: «Շատ կարեւոր է, որ Աբխազիայում ապրող մարդիկ իրենց անվտանգ զգան ֆիզիկական, տնտեսական ու մշակութային առումով,- ասել է ամերիկացի դիվանագետը,- Այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, որովհետեւ ռազմական գործողությունները միայն կխորացնեն այս հակամարտության հիմքում եղած հիմնարար տարաձայնությունները»: