Բացահայտել են

15/05/2008

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի: Մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ տվյալները, ԻԻՀ-ից Հայաստան մուտքի ընթացքում կանգնեցվել եւ զննման է ենթարկվել 1962թ. Վրաստանի Մառնեուլի շրջանում ծնված Հովիկ Խալաթյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Բեռնատարի վարորդի նստատեղի տակ հարմարեցված գաղտնարանից եւ խցիկի ջեռուցիչի միջից հայտնաբերվել ու առգրավվել է 2 կգ 330գր. ափիոն տեսակի թմրանյութ ու 35 գր. հաշիշ: Հովիկ Խալաթյանը ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ տվյալ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: