Մոսկվայից` Գյումրի

15/05/2008

Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, ՌԴ Ապրանքարդյունաբերողների միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ` 1988թ. երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Գյումրիում նախատեսվում է կանգնեցնել աղետի զոհերին նվիրված հուշարձան: Հուշարձանի հեղինակը ՌԴ ժողովրդական նկարիչ եւ ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանն է: Հիշեցնենք, որ վերջինս նաեւ Սպիտակում տեղադրված Նիկոլայ Ռիժկովի արձանի հեղինակն է: «Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ` արձանը Մոսկվայից Գյումրի կտեղափոխվի ՌԴ Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով: Մոսկվայում մետաղյա հուշարձանը կբաժանվի երկու մասի, որոնք կրկին կմիացվեն Գյումրիում: