Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ տարվա մայիսին` Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի կողմից: Վերջինիս գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Ընկերակցության գրասենյակ բացելու հայցադիմումն այս տարվա փետրվարին մերժել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը: «Մենք ինն ամիս արձագանք չէինք ստացել: Փետրվարին Ստամբուլի նահանգապետի գրասենյակը նամակ ուղարկեց, որով մերժում է մեր խնդրանքը` առանց որեւէ պատճառաբանության»,- ասել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի անդամ, ազգությամբ թուրք գործարար Քահան Սոյակը: