Հրավիրել է Թուրքիա

12/05/2008

Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում էր Թուրքիայի փոփ երաժշտության թագուհին: Երգչուհին պատրաստվում է իր երգացանկում ներառել Արտոյի ստեղծագործություններից, որոնք, նրա կարծիքով, յուրօրինակ են ու հետաքրքիր: Ձայնասկավառակը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մայիսի վերջերին: Իսկ Արտո Թունջբոյաջյանը Թուրքիայից հետո համերգներով հանդես կգա նաեւ Լոս Անջելեսում: