Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 363 հազար լիտր օղի, առկա ռեսուրսների ընդհանուր քանակը կազմել է 4 մլն 459.7 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 21 մլն 118 հազար լիտր, արտահանվել` 15.000 լիտր: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 3 մլն 702.000 լիտր կոնյակ, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 1600 լիտր կոնյակ: Առաջին եռամսյակում արտադրված գինու ընդհանուր ծավալը 725.5 հազար լիտր է, հանրապետությունում առկա ռեսուրսների ընդհանուր ծավալը` 734.9 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել է 51.7 հազար լիտր գինի, արտահանվել`42.3 հազար լիտր: Առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 149.5 հազար լիտր էթիլային սպիրտ, հանրապետությունում առկա ռեսուրսները կազմել են 216 հազար լիտր: Հունվար-մարտին ՀՀ ներմուծվել է 66.6 հազար լիտր էթիլային սպիրտ, արտահանում ընդհանրապես չի գրանցվել: Ի դեպ, գինին, կոնյակը եւ օղին ՀՀ բնակչության սպառման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների շարքում են: