Պահանջել են փակել եկեղեցին

09/05/2008

Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում քրիստոնեական գրականություն հրապարակելու համար անցյալ տարի թուրք ազգայնականների կողմից գազանաբար սպանված՝ մեկը՝ գերմանացի, երկուսը` թուրք երիտասարդները կապված են եղել այդ եկեղեցու հետ: Եկեղեցու վրա հարձակում գործածները պահանջել են վերջ դնել քրիստոնեական եկեղեցու գործունեությանը եւ փակել այն: Նրանք բացականչել են, որ եթե եկեղեցին անհապաղ չփակվի, ապա իրենք կսպանեն պաստոր Իհսան Օզբեքին: Հարձակվողները փախուստի են դիմել այն բանից հետո, երբ եկեղեցու աշխատակիցներից մեկին հաջողվել է զանգել Ոստիկանություն: Այժմ Ոստիկանությունն ուսումնասիրում է եկեղեցու շուրջը հսկող անվտանգության տեսախցիկների գրանցումները: