Մաքուր «Հաղթանակ»

09/05/2008

Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում երեկ «Հաղթանակ» զբոսայգում իրականացվել են մաքրման եւ կարգի բերման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին մասնակցում էին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները, թիվ 128 եւ 151 դպրոցների աշակերտները եւ Քանաքեռի գնդի զինվորականները: Երեւանի Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության աշխատակից, «Մաքուր Երեւան» եռամսյակի համակարգող Վարդգես Եղիազարյանը տեղեկացրել է, որ «Մաքուր Երեւան» եռամսյակի շրջանակում մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում ինչպես համայնքների կենտրոնական փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում: Նա նշեց, որ արդեն լվացվել են մայրաքաղաքի 21 խոշոր արձաններ, ինչպես նաեւ՝ զուգահեռաբար մաքրվել են ստորգետնյա անցումները: «Ուրախալի փաստն այն էր, որ «Մաքուր Երեւան» ակցիային բոլոր համայքների բնակիչները մասնակցում են սրտացավորեն»,- ասել է նա: