Մահմեդականությունն ու Եվրոպան

09/05/2008

«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` կրոնավոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: «Միլիեթի» տեղեկացմամբ, Եվրոպայում քրիստոնեության, հուդայականության եւ իսլամի ներկայացուցիչների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով «քաղաքական եւ սահմանադրական մակարդակում» Թուրքիայում ընթացող քննարկումներին, Բարոզոն ասել է, որ Եվրոպայի, տարածաշրջանի եւ աշխարհի համար խիստ կարեւոր է տեսնել` «հնարավո՞ր է, արդյոք, որ մահմեդական բնակչությամբ երկիրը կառուցվածքային իմաստով լինի աշխարհիկ եւ դեմոկրատական»: «ԵՄ անդամակցության համար Թուրքիան պետք է կարողանա ցույց տալ աշխարհին, որ, մահմեդական լինելով հանդերձ, հավատարիմ է աշխարհիկ եւ դեմոկրատական սկզբունքներին»,- ասել է Բարոզոն: