Այս տարվա հունիսից նախատեսվում է սկսել Սեւանա լճում ձկան պաշարների
գնահատման լայնածավալ ուսումնասիրություններ: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի
թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի
տնօրենի տեղակալ Բորիս Գաբրիելյանը: Ըստ նրա, վերջին
ուսումնասիրությունների արդյունքներով Սեւանա լճում անցած տասը տարում
նկատվում է սեռահասուն արդյունաբերական ձկան թվի նվազում: Նույն
ուսումնասիրությունների համաձայն, Սեւանա լճում սեռահասուն ձուկ գրեթե չի
մնացել: