Հայաստանի նմա՞ն

09/05/2008

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երեկ հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի թեկնածությունը առաջադրելու մասին: «Ադրբեջանի Սահմանադրությունում հստակ նշված է, որ զինված ուժերը չպետք է խառնվեն քաղաքականությանը»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` ընդգծել է Մեհթիեւը: Ադրբեջանում 2008 թվականի հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր երկուշաբթի օրը: