Նոր խորհուրդ

07/05/2008

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով, հաստատվել է ԱԽ կազմը, որում ընդգրկված են հետեւյալ 15 պաշտոնյաները` ՀՀ Նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենը եւ Ոստիկանության պետը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, ԱԺ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները: