Դադարեցրել է

07/05/2008

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով շարունակում է 9 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին կիրակի հայտնել է կալանավորված պատգամավորի դատապաշտպան Մելանյա Առուստամյանը: Հ. Հակոբյանը, որը ձերբակալվել է հետընտրական զարգացումների առնչությամբ, գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքն անհիմն է: Նշենք, որ անցած շաբաթ պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով: Ի դեպ, Ք/կ վարչության պետի մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ երեկ Հ. Հակոբյանի խնդրանքով «Երեւան-Կենտրոն» ք/հ է հրավիրվել վերջինիս ընտանեկան բժիշկը` Արտաշ Սանոսյանը եւ ք/h բուժծառայության մասնագետների հետ միասին անցկացրել բժշկական զննություն: Զննության արդյունքում Ա. Սանոսյանը հայտնել է, որ Հակոբյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ բավարար վիճակում է: Երեկ Հ.Հակոբյանը բանավոր հայտարարությամբ հրաժարվել է հացադուլից: