Ըստ Ժամանակացույցի

07/05/2008

Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի ճանապարհների եւ ճանապարհային հանգույցների շինաշխատանքներն ընթանում են եւ կավարտվեն ըստ ժամանակացույցի: Ըստ նրա` Խանջյան-Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ ճանապարհային հանգույցի շինաշխատանքները, որոնք մեկնարկել էին նախորդ տարի, նախատեսվում է ավարտել մայիսի վերջին: Իսկ Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան եւ Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց խաչմերուկների շինաշխատանքները կավարտվեն օգոստոս-սեպտեմբերին: Միաժամանակ նախատեսվում է ավարտել նաեւ Սարալանջի մայրուղու շինաշխատանքները: