Երկարաձգել են

07/05/2008

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը հանձնաժողովի` 2007թ. հուլիսի 6-ի համապատասխան որոշմամբ հաստատված օրինակելի ձեւին համապատասխանեցնելու եւ էլեկտրամատակարարման պայմանագրերը վերակնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2008թ. նոյեմբերի 1-ը: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի հավաստմամբ` համաձայն հանձնաժողովի որոշման` «ՀՀ էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ-ն պայմանագրերի վերակնքումը պարտավոր է կատարել իր ներկայացուցիչների կողմից: