Հայաստան-Թուրքիան՝ «Հրազդան» մարզադաշտում

04/05/2008

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ ներկայումս լուրջ վերանորոգման աշխատանքներ են կատարվում «Հրազդան» մարզադաշտում, եւ Հայաստան-Թուրքիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումն, ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ կանցկացվի։ «Այն խնդիրը, որ կար մարզադաշտի հետ կապված, որ այն վտանգված է, այդ խնդիրը 100 տոկոսով հանված է»,- ասել է ՀՖՖ նախագահը։ Երեկ ՀՖՖ-ն նաեւ համագործակցության հռչակագիր է ստորագրել «Սթար» ընկերության հետ, որով «Սթարը» հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի 2008թ. ազգային առաջնության գլխավոր հովանավոր եւ Հայաստանի ազգային հավաքականի գործընկեր։ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունն այսուհետ կկոչվի «ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն»։