Փոփոխություններ Հարկայինում

04/05/2008

ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը մշակում է ոլորտի բարեփոխումների ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանի ասելով, ըստ ծրագրի` հանրապետության տարածքում գործող 50-ից ավելի տարածքային տեսչությունների մի մասը կմիավորվի: Փոխարենը՝ որոշ բնակավայրերում կգործեն ոչ թե տեսչություններ, այլ սպասարկման կետեր: Բարեփոխումների ծրագիրն անդրադառնում է նաեւ խոշոր հարկատուներին: Նախատեսվում է Խոշոր հարկ վճարողների տեսչությունը միավորել մի քանի այլ մասնագիտական տեսչությունների հետ, ինչը, ըստ մասնագետների, ավելի արդյունավետ կլինի: Փաստաթղթում նախանշվելու են նաեւ հարկային վարչարարության բարելավմանն ուղղված աշխատանքներ: Ըստ ՀՊԾ պետի տեղակալի` Հայաստանն այսօր պատրաստ է նշված բարեփոխումների իրականացմանը, հատկապես այն առումով, որ գործում է կատարյալ օրենսդրական դաշտ: