Բողոքի քայլարշավ

04/05/2008

Երեկ առավոտյան Աշնակ գյուղի շուրջ 200 բնակիչներ միանալով Երեւանից ժամանած քաղբանտարկյալների կանանց՝ բողոքի քայլարշավ անցկացրին Աշնակից մինչեւ Թալին ընկած ավտոճանապարհով։ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Արդարություն» վանկարկումներով անցնող երթի ողջ ընթացքը վերահսկում էին ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Մոտ 6 կմ ոտքով հասնելով մինչեւ Թալինի հրապարակ՝ երթի մասնակիցներն անցկացրին հանրահավաք ի պաշտպանություն մարտի 1-ից հետո կալանավորված անձանց: Նրանցից 5-ը ծնունդով Աշնակ գյուղից են` Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները, Հայկ Գեւորգյանը, Արմեն Ավագյանը, Լենդրուշ Տոնոյանը: Իսկ աշնակցի Տիգրան Բաղդասարյանը փախուստի մեջ է: Հանրահավաքի մասնակիցները տեղեկացրին, որ բողոքի ակցիաները լինելու են շարունակական։