Մոսկովյան հանդիպումը չի կայանա

13/05/2005

Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի
ԱՊՀ մայիսյան գագաթաժողովի շրջանակներում Մոսկվայում նախատեսված
հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Օսկանյանը,
փաստորեն, հաստատել է մի քանի օր շարունակ ադրբեջանական իշխանությունների
կողմից արվող հայտարարությունները, թեեւ մինչեւ վերջին պահը հայկական
կողմն ամեն կերպ ցանկանում էր ներկայացնել, որ Մոսկվայում նախագահների
հանդիպումն անպայման կայանալու է: Իսկ Քոչարյանն ու Ալիեւը, ըստ Վ.
Օսկանյանի, ավելի հավանական է, որ հանդիպեն այս ամսվա կեսին Վարշավայում
կայանալիք Եվրախորհրդի գագաթաժողովի շրջանակներում: Մինչ այդ տեղի է
ունենալու Վ. Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը,
որի վերջնական ժամկետները դեռեւս ճշտվում են: