Դեռ ծրագիր չկա

04/05/2008

2008թ. Ռուսաստանի բյուջեով մայիսի 9-ի տոնի կապակցությամբ վետերաններին վճարներ եւ նվերներ տալու նպատակով միջոցներ չեն հատկացվել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նշել են, որ պետբյուջեից հատկացումներ կատարվում են միայն հոբելյանական տարիներին: Հայաստանում մայիսի 9-ի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Պաշտպանության նախարարությունից «panorama»-ին տեղեկացրել են, որ տոնի կապակցությամբ նախատեսված միջոցառումներ այս պահի դրությամբ չկան: Հարցին` արդյոք տոնի առթիվ գումար հատկացվե՞լ է պետբյուջեից, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են, որ կպարզվի առաջիկա օրերին: